ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Այս հայտարարությունն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Շրջելով զորամասի տարածքում` Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։
Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկների հետ։ Նախարարը ներկայացրել է ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների մանրամասները։
2022թ. ուսումնական տարվա արդյունքներով` մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Սուրեն Պապիկյանը զորամասի հրամանատարին է հանձնել պատվո դրոշը։
Սուրեն Պապիկյանն ու զորամասի հրամանատարը