ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն այսօր հայտնել է, որ ՌԴ ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Նիկոլաևկա բնակավայրը։ Նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները մարտերի ընթացքում գրավել են Նիկոլաևկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նիկոլաևկան Արտյոմովսկից (ուկրաինական անվանումը` Բախմուտ) մոտ 20 կմ հեռավորության վրա է։ Բնակավայրի հարևանությամբ գտնվում են Սակկո և Վանցետտի գյուղերը, որոնցից վերջինը փետրվարի 1-ին ամբողջությամբ զբաղեցրել են ՌԴ ուժերը։
Արտյոմովսկի շրջանում թեժ մարտեր են ընթանում։ Ավելի վաղ ԴԺՀ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ՌԴ ուժերն աշխատում են այս շրջանում ուկրաինական խմբավորումներին մատակարարումների ուղիները կտրելու և փակուղու մեջ առնելու ուղղությամբ։ Նա նաև հայտնել էր, որ մարտերն արդեն ընթանում են քաղաքի արվարձաններում, այն թաղամասերում, որոնք բոլորովին վերջերս ուկրաինական ստորաբաժանումների վերահսկողության տակ են եղել։