ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ գործընկերներին Ուկրաինայում գործողությունների հետ կապված աջակցության խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Մենք ոչ ոքին նման խնդրանքով չենք դիմել։ Մենք ելնում ենք այն բանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար, որն Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով դեռ պետական հեղաշրջումից հետո», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ 2022 p. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 342-րդ օրը։