Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։
Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը:
Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու փետրվարի 3-ին: