Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ղազախստան

Վարչապետն Ալմաթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք»,–շեշտում են կառավարությունից:
Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 2-3-ը Ալմաթիում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում կհանդիպի ՌԴ վարչապետի հետ
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։