Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում կհանդիպի ՌԴ վարչապետի հետ

Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Այսօր Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միշուստինի և Փաշինյանի հանդիպումն առաջինը կլինի ՌԴ վարչապետի երկկողմ հանդիպումների օրակարգում:
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթի կմեկնի փետրվարի 2-ին։
2023 թվականի փետրվարի 2-3-ը այնտեղ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։