Իրանն արձագանքել է «Ֆորդոյում» միջուկային օբյեկտի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին

Թեհրան
Իրանական կողմը «Ֆորդոյում» անցկացված ստուգման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իրանի «Ֆորդո» գործարանում միջուկային օբյեկտի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը հիմնված է հնացած տեղեկության վրա: Ինչպես հայտնում է «Իսնա» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Նրա խոսքով` իրանական կողմը «Ֆորդոյում» անցկացված ստուգման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին։

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից մեկը սխալմամբ հայտնել է, թե իբր Իրանն առանց նախնական ծանուցման փոփոխություններ է արել «Ֆորդոյի» վառելիքի հարստացման գործարանում... այդ տեսուչն ընդունել է իր սխալը։ ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ համաձայնեցմամբ խնդիրը լուծվել է»,- ասել է Քամալվանդին։

«Ամեն ինչ կանեմ, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ». Նեթանյահու
Երեկ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները միջուկային ձեռնարկություն կատարած այցի ընթացքում հայտնաբերել են, որ ցենտրիֆուգների կոնֆիգուրացիան չի համապատասխանում Իրանի հայտարարածին: Այցն իրականացվել է առանց նախազգուշացման։ Տեսուչները հայտնել են, որ օբյեկտում հայտնաբերված IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադները (ուրանի մինչև 60 տոկոս հարստացման համար) միմյանց հետ միացված են այնպիսի եղանակով, որը զգալիորեն տարբերվում է ՄԱԳԱՏԷ-ի համար զեկույցում Իրանի հայտարարածից: