Եվրախորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է կոռուպցիայի գործով անցնող պատգամավորներին

Եվրախորհրդարան
Ավելի վաղ Եվրախորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել երկու խորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում կայացած լիագումար նստաշրջանում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել են երկու խորհրդարանականի ՝ բելգիացի Մարկ Տարաբելլային և իտալացի Անդրեա Կոցոլինոյին, որոնք անցնում են կոռուպցիայի աղմկահարույց գործով:
Որոշման օգտին է քվեարկել խորհրդարանականների մեծամասնությունը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել երկու խորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Բելգիայի ոստիկանությունն ու դատախազությունը մի քանի ձերբակալություններ և խուզարկություններ էր իրականացրել Բրյուսելում, որտեղ գտնվում է Եվրախորհրդարանը։ Իրավապահները գործողություններն իրականացրել էին Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ կապված կոռուպցիայի կասկածների հետաքննությանշրջանակում։
Ձերբակալվել էին Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլին և նրա ընկերը, խուզարկություն էր անցկացվել քաղաքական գործչի բնակության վայրում: