Անկարգությունների ալիքը հասել է արևմտյան Իրանի քրդաբնակ նահանգ

Անկարգությունների մասնակիցներից 5–ը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, տասը բերման են ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Անցած գիշեր շուրջ հարյուր մարդ անկարգություններ է կազմակերպել Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքի հրապարակում։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը։
Իրանի քրդերի ավելի քան 80%-ն ապրում է Իրաքին սահմանակից Իլամ նահանգում։
«Անկարգությունների մասնակիցները հակահասարակական կարգախոսներ են հնչեցրել։ Ոստիկանության միջամտությունից հետո անկարգությունները դադարել են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ անկարգությունների մասնակիցներից 5–ը ստացել են թեթև մարմնական նասվածքներ, տասը բերման են ենթարկվել։
Իրանում անկարգությունների ընթացքում անվտանգության մարմինների շուրջ 7000 աշխատակից է տուժել
Գործակալությունը պնդում է, որ այս անկարգություններն ի հայտ են եկել երկու քրդերի՝ Սաջադ Մորադավանդիի (2022 թվականի աշնանը Աբդանանում անկարգություններ հրահրողներից մեկի) և սոցցանցերում հայտնի ակտիվիստ Այատա Արեֆինիայի ձերբակալությունից հետո։