ԱՄՆ պետքարտուղարը հնարավոր է` հանդիպի Չինաստանի նախագահին

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ . Արխիվային լուսանկար
Բլինկենը կլինի Միացյալ Նահանգների առաջին պետքարտուղարը, որը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կհանդիպի Չինաստանի առաջնորդի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարին Չինաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է Financial Times (FT) թերթը։
Նշվում է, որ Բլինկենը կլինի Միացյալ Նահանգների առաջին պետքարտուղարը, որը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կհանդիպի Չինաստանի առաջնորդի հետ։ Հանդիպումը նախատեսված է Չինաստան երկօրյա այցի ընթացքում, որը կսկսվի փետրվարի 5-ին։
«Եթե նախագահ Սի Ծինփինը որոշի հանդիպել պետքարտուղար Բլինկենի հետ, դա կլինի ևս մեկ ազդակ Չինաստանի ղեկավարից ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների տրամաբանությունը, ինչու ոչ հարաբերությունների էությունը փոխելու ցանկության մասին»,- ասել է Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ Սպիտակ տան` Ասիայի հարցերով գլխավոր խորհրդական աշխատած Դենիս Ուայլդերը։
Ավելի վաղ Վաշինգտոնին զգուշացրել էին, որ Պեկինի հետ պատերազմը թանկ կնստի նրանց վրա։
Huanqiu shibao-ի սյունակագիր Յուան Սյաոկունն հայտարարել է, որ Չինաստանի հետաքրքրությունը անկախ, գիտական նորարարությունների հանդեպ կաճի, եթե ԱՄՆ-ը շարունակի հակամարտություն հրահրել: