ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեի (USOPC) նոր ղեկավար Ջին Սայքսը աջակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ ռուսաստանցի մարզիկներին միջազգային մրցումներին վերադարձնելու իր ձգտման մեջ։
ՄՕԿ-ի գործկոմը հունվարի 25-ին հանդես է եկել միջազգային մրցումներին ռուս և բելառուս մարզիկների չեզոք կարգավիճակով վերադարձի օգտին՝ միաժամանակ առաջարկելով թույլ չտալ մասնակցել օլիմպիադային այն մարզիկներին, որոնք ակտիվորեն աջակցել են Ուկրաինայում հատուկ գործողությանը:
«Մենք լսել ենք ԱՄՆ-ում շատ մարզիկների և հասկանում ենք նրանց ցանկությունը` մրցել աշխարհի բոլոր լավագույն մարզիկների հետ, բայց միայն այն դեպքում, եթե ապահով և արդար խաղ ապահովվի։ ՄՕԿ-ը պետք է շարունակի ուսումնասիրել գործընթացը, որը կպահպանի գոյություն ունեցող պատժամիջոցները և երաշխավորում է մրցումներին մուտքը միայն չեզոք և «մաքուր» մարզիկների համար», - նշվում է Սաքսի նամակում:
2022 թվականի փետրվարի վերջին ՄՕԿ-ը, Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, խորհուրդ էր տվել միջազգային մարզական ֆեդերացիաներին որպես պաշտպանական միջոց թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել մրցումներին։