Ուկրաինայի սահմանին կից շրջանների տների վերականգնման հարցը պետք է արագ լուծել. Պուտին

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինային սահմանակից տարածաշրջաններին աջակցելու որոշումներ են մշակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող և արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած շրջաններում տների վերականգնման հարցերը պետք է հնարավորինս շուտ լուծվեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանամերձ շրջաններում և արտակարգ իրավիճակների հետևանքով ավերված բնակելի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, այսօր էլ ենք պայմանավորվում՝ կատարել։ Ու կատարել անհրաժեշտ ծավալով և ժամկետներում, որոնք մենք այսօր սահմանում ենք։ Հարցերը, որոնք առաջանում են և որոնք դեռ լուծված չեն, խնդրում եմ ձևակերպել և ուղարկել... Ընդհանուր առմամբ խնդրում եմ ձեզ տրամադրվել, որ այսօր քննարկված բոլոր հարցերը հնարավորինս արագ լուծվեն», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկրի կառավարությունը որոշումներ է մշակել Ուկրաինային սահմանակից տարածաշրջաններին աջակցելու վերաբերյալ:
ՌԴ զինվորականները լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կստանան. Պուտինը հրաման է ստորագրել