ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ու տնտեսական անվտանգության բյուրոն առավոտից խուզարկում են ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու տունը։ Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով` հետաքննությունը կապված է «UKRTATNAFTA» և «UKRNAFTA»–ում իրականացրած խարդախություններին։ Խոսքը 40 մլրդ գրիվնայի նավթամթերք մսխելու և մաքսային վճարումներից խուսափելու մասին է։
Սեպտեմբերին Կոլոմոյսկու տանն արդեն խուզարկություն իրականացվել էր, նրան այցելել էին Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները։ Խուզարկությունն առնչվում էր «UKRNAFTA»–ի գործին, ըստ որի` շուրջ 13 մլրդ գրիվնա է յուրացվել։