Ռուսական ունեցվածքի նկատմամբ Արևմուտքի ոտնձգության փորձերն անպատասխան չեն մնա. Զախարովա

Դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ ակտիվները յուրացնելու օրինական միջոց գոյություն չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ունեցվածքի և ակտիվների նկատմամբ Արևմուտքի կողմից ոտնձգությունների փորձերը անպատասխան չեն մնա։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ նման գործողությունները որպես կողոպուտ կդիտարկվեն:
«Ակտիվների զավթում»․ որքան ռուսական գումար կարող է ծախսել ԱՄՆ-ն իր նպատակների համար
Զախարովայի խոսքով՝ ռուսական ակտիվների բռնագրավման «իրավաչափության» մասին Արևմուտքի ոչ մի փաստարկ քննադատության չի դիմանում:
«Եթե մենք խոսում ենք այն իրավունքի և օրինականության մասին, որոնք գործել են տասնամյակներ շարունակ, ապա ուրիշներից որևէ բան խլելու ու յուրացնելու օրինական միջոց չկա», – ասել է Զախարովան:
Արևմտյան երկրները վերջին ամիսներին քննարկում են սառեցված ռուսական արժութային պահուստներն Ուկրաինային փոխանցելու հարցը։
Եվրամիությունը 68 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել. ԶԼՄ
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Եվրամիության երկրները կարող են ժամանակավորապես ներգրավել առնվազն 33,8 մլրդ եվրո Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներից, թեև դրա համար օրինական հիմքեր չկան: