Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ

Արխիվային լուսանկար
Ռուս խաղաղապահ ծառայության հրամանատարությունը շարունակում է տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահներն այսօր Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ, տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուս խաղաղապահ ծառայության հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը:
Ռուս խաղաղապահների զորախումը 3 ուղղությամբ` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում, նաև պարեկային ծառայություն է իրականացրել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։