ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արարատի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Իսկ Արարատի, Ախուրյանի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Բացի այդ, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը 70-80 մետր է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։