Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն բարձրացել է. Քերոբյանը` ՀՀ–ում տնտեսական ցուցանիշների մասին

Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` Հայաստանն արդեն դասվում է արևելաեվրոպական երկրների շարքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանում 2022 թվականին բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը. մոտավորապես 4627 դոլարից գուցե հնարավոր լինի հասնել 6700-6800 դոլարի։ Լրագրողների հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2022 թվականին ՀՀ տնտեսությունն աճել է բարձր տեմպով` 14.2 տոկոսով (տնտեսական ակտիվության ցուցանիշն է)։ Սա վերջին 15 տարում ամենաբարձր ցուցանիշն է։ Բարձրացել է նաև մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը, մոտավորապես 4627 դոլարից մենք կհասնենք 6700-6800 դոլարի։ Ըստ էության սա նշանակում է, որ մենք դասվում ենք արևելաեվրոպական երկրների շարքը` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա»,– ասաց Քերոբյանը։
Նա հավելեց` կատարած աշխատանքների արդյունքում պետք է այնպես անեն, որ Հայաստանում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն, իսկ երկիրն ավելի լավ ենթակառուցվածքներ ունենա։
Սա ամենախելամիտ որոշումն է. Քերոբյանը` «Մալաթիա» տոնավաճառի փակման մասին