«Մալաթիայի» աշխատակիցները գնում են ԱԻՆ խնդրին լուծում գտնելու համար

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիան
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիան
10 աշխատակից կհանդիպի ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գնում են ԱԻՆ պարզելու, թե ինչպես կարող են իրենց խնդրին լուծում տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Директор ярмарки Малатия Савмел Аветисян отвечает на вопросы журналистов в закрытой части ярмарки (1 февраля 2023). Еревaн
Սամվել Ավետիսյանը
«Մենք երկու օր առաջ արդեն բավականին փոփոխություններ ենք արել, իրենց հանձնարարությունները կատարել ենք, կշարունակենք կատարել։ Մենք նրանց բացատրել ենք, որ 3 ամսով չենք կարա փակենք, իրենք էլ ասացին` դե առաջնային փոփոխությունները արեք ու աշխատեք։ Հիմա գնանք տեսնենք` ինչ են ասում»,– նշեց նա։
Տնօրենը նշում է, որ ամբողջությամբ ու շատ կարճ ժամկետում վերացնել բոլոր թերություններն անհնար է։
Акция протеста сотрудников ярмарки Малатия (1 февраля 2023). Еревaн
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիան
«Տեսչական մարմինը նայել է մեր տարածքն ու ասել, որ շատ հրդեհավտանգ չի, այսօր էլ նրանք պետք է պատասխանեն, թե քանի օր ժամանակ են տալիս` շտկելու այդ թերությունները»,– ասաց նա։
Տեսչական մարմնից տնօրենին զգուշացրել են, որ շենքերի տանիքների նյութը նույնպես հրդեհավտանգ է։ Տնօրենն ասում է` խոսքը բավական մեծ տարածքի մասին է, տանիքները փոխելը հեշտ գործ չէ։
«Իրենք ստիպելու իրավունք չունեն, որովհետև եթե այդպես լինի` հիմա շատ–շատ շինություններ Հայաստանում հրդեհավտանգ են, դրա համար առաջնային բաները պետք է անենք ու շարունակենք աշխատել»,– ասաց տնօրենը։
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիան
Նշենք, որ առավոտից տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում` պահանջելով ժամանակ տալ տնօրինությանը` թերությունները վերացնելու համար։
Երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը հայտնեց, որ փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիան
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։