ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ղրղզստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին համատեղության կարգով նշանակել Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»,–ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Ղևոնդյանը 2022-ի ապրիլին է նշանակվել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Իսկ մինչ այդ` 2018-2020թթ., նա Բելառուսում է ՀՀ դեսպանը եղել։ 2020-2022թթ. նա ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել։