«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Բրյունետը

Բրյունետ
Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի Բրյունետը։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում։
Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:
«Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - ասել է Բրյունետը։
Նա սկսել է երգել 4 տարեկանից, ստեղծագործում է 15 տարեկանից: Հենց ինքն է իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել YouTube-ում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում «Միավորված երաժշտությամբ» կարգախոսով. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչի առաջին հատվածում: