ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. 20–ամյա երկու եղբայրներ դանակի սպառնալիքով 29–ամյա երիտասարդից վերցրել են նրա բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ և հայտնել, որ Երևանի Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին:
Ոստիկանության աշխատակիցները պարզել են երիտասարդների ինքնությունը: Մայրաքաղաքի բնակիչ, 20-ամյա եղբայրները փետրվարի 1-ին, ժամը 00.05-ին, Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: