Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազի արտահոսք է սկսել

«Renault» մակնիշի ավտոմեքենան նախ բախվել է գազատար խողովակին, իսկ հետո մեկ այլ մեքենայի, որն էլ իր հերթին մեքենայի է հարվածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Այսօր Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազի արտահոսք է եղել, տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երևանում վթարի է ենթարկվել ԱԽ քարտուղարի ծառայողական ավտոմեքենան
«Պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և «Infiniti» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.), որն էլ բախվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.)»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի հետևանքով տուժածներ չկան, փրկարարները հերթապահություն են իրականացրել մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։