ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մտցրել ՌԴ-ի հետ փոխկապակցված 22 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը
«Սև ցուցակում» ընդգրկված են Լատվիայի, Սինգապուրի, Ռուսաստանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Կիպրոսի քաղաքացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ փոխկապակցված 10 ֆիզիկական անձանց և 12 ընկերությունների դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
«Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) արգելափակող պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրների 22 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու նպատակով պատժամիջոցները շրջանցող ցանցի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայացված ցանկի համաձայն` պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Լատվիայի, Սինգապուրի, Ռուսաստանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Կիպրոսի քաղաքացիներ։
Ինչ վերաբերում է ձեռնարկություններին, ապա սահմանափակումներ են մտցվել Սինգապուրում, Իսրայելում, Լատվիայում, Կիպրոսում և Բուլղարիայում գործող ընկերությունների դեմ։
Հիշեցնենք` 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։