ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ճանապարհային ոստիկանության 3 տեսուչ վարորդներից կաշառք են ստացել տարբեր խախտումների դիմաց և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց մինչև 10 000 դրամ կաշառք»,– ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, նրանք խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ևս 3 տեսուչի էին ձերբակալել վարորդներից կաշառք ստանալու դեպքով։