ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքի մզկիթում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հաղորդում է Radio Pakistan ռադիոկայանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 72 զոհի մասին։
«Փեշավարում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, կատարվում է փլատակների հեռացում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
© AFP 2024 / MAAZ ALI
Ոստիկանության տվյալներով, որոնց հղում է անում Radio Pakistan-ը, ավելի քան 200 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից մոտ 100-ը բժշկական օգնություն են ստանում, մյուսները դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ մզկիթում պայթյունը տեղի է ունեցել հունվարի 30-ին, աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով` մզկիթում եղել է ավելի քան 100 մարդ, հավաքվածների մեծ մասը եղել են ոստիկանության, բանակի և սակրավորական ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Մզկիթի մի մասը և շենքի տանիքը փլուզվել են։