Պարգևավճար «չտվող» ԱԺ աշխատակազմի ղեկավարը հրաժարական կտա. ԶԼՄ

Ըստ օրաթերթի՝ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջև խնդիր էին դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Ազգային ժողովում երեկ կայացած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից:
Ըստ օրաթերթի՝ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջև խնդիր էին դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները, հակառակ դեպքում պայման էին դրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր թիմով պետք է հեռանա աշխատանքից:
Եվ ահա, որոշում է կայացվել, որ պարգևավճար չի լինի, իսկ Վահան Նարիբեկյանը մոտ օրերս հրաժեշտ կտա իր պաշտոնին: