Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 72-ի

Պակիստանի Փեշավար քաղաքում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 72-ի
Այն նահանգում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, սուգ Է հայտարարվել։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Պակիստանի Փեշավար քաղաքում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 72-ի, հայտնում է Geo հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 59 զոհի և 157 տուժածի մասին:
Նահանգում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, հունվարի 31-ին սուգ Է հայտարարվել։
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։
Ստոկհոլմում հզոր պայթյուն է որոտացել
Հիշեցնենք, որ մզկիթում պայթյունը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով` մզկիթում եղել է ավելի քան 100 մարդ, հավաքվածների մեծ մասը եղել են ոստիկանության, բանակի և սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Պայթյունի հետևանքով մզկիթի մի մասը և շենքի տանիքը փլուզվել են։