ԿԲ-ն գնաճը զսպելու առիթ չի տեսնում. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2022 թ. դեկտեմբերի դրությամբ 8.3 տոկոս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում այսօր որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ։ Այսպիսով` վերաֆինանսավորման տոկոսադրույքը հայաստանյան ֆինանսական համակարգում կշարունակի մնալ 10.75%։
ԿԲ-ից նաև հայտնում են, որ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը թողնել 12.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
Նշենք, որ վեջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի խորհուրդը բարձրացրել էր 2022թ-ի դեկտեմբերին` 0.25 տոկոսով` 10.5-ից դարձնելով 10.75%։
Այս գործիքը ԿԲ-ի կողմից կիրառվում է մասնավորապես ՀՀ–ում առկա գնաճը զսպելու նպատակով։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. դեկտեմբերը 2021թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 8.3%, ինչը 2022թ–ի նոյեմբերի համեմատ ցածր է 0.5 %–ով։