Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնը կսպասարկի նաև Covid-19-ով վարակված մեծահասակներին

Առողջապահության նախարարի տեղակալը շրջայց է կատարել կենտրոնում
Առողջապահության նախարարի տեղակալը շրջայց է կատարել կենտրոնի ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փետրվարի 1-ից ծառայություններ կմատուցի ոչ միայն Covid-19-ով վարակված երեխաներին, այլև մեծահասակներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոն (տեսակավորման կենտրոն):
Նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Առողջապահության նախարարի տեղակալը շրջայց է կատարել կենտրոնում
Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնի ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, նաև բուժանձնակազմից հետաքրքրվել այդ պահին կենտրոնում բուժվողների առողջական վիճակով:
Covid-19-ի հարցով ԱՀԿ կոմիտեն կորոշի` համավարակը դեռ միջազգային արտակարգ իրավիճակ է, թե ոչ