Հրազդանում, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում. ինչ վիճակ է ճանապարհներին

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում, առկա է նաև մառախուղ և մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):
Հրազդան քաղաքում, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Լանջիկ-Մաստարա և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը