Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որոշ շրջաններում ձյուն է տեղում

Արխիվային լուսանկար
Աբովյան, Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի, Արարատի մարզերում, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում, Աշտարակի և Ապարան տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Աբովյան, Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։