ԵՊՀ ռեկտորը ՀՀ նախագահին է ներկայացրել բուհում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը

ՀՀ նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորին
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵՊՀ շենքային պայմաններին և ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել բուհում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Խաչատուրյանն ընդունել է Հովհաննես Հովհաննիսյանին։
Հովհաննիսյանն անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին:
Խաչատուրյանը, կարևորելով որակյալ կրթության ապահովումը, ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել համալսարանում իրականցվող ծրագրերին և գիտակրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:
Անդրադարձ է կատարվել ԵՊՀ շենքային պայմաններին և ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանը: