8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին

Շախմատ
Շախմատի միջազգային փառատոնը կանցկացվի փետրվարի 3-ից 10-ը Իրանի Թեհրան քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանում անցկացվելիք «5th Paytakht Cup» շախմատի միջազգային փառատոնին Հայաստանից կմասնակցեն 8 շախմատիստներ, հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
Նրանք են միջազգային գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Էդգար Հայրապետյան, վարպետության թեկնածուներ Բենիկ Ագասարովը, Արտակ Ալիխանյանը, Սևակ Մանուկյանը, Նարեկ Ղիմոյանը, Նարեկ Ղազարյանը և Կարո Սարգսյանը:
Նշենք, որ սույն թվականի փետրվարի 3-ից 10-ը Իրանի Թեհրան քաղաքում կանցկացվի «5th Paytakht Cup» շախմատի միջազգային փառատոն: