ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. վիճակը ծանր է

ՀՀ ՊՆ
Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք եղել էր 2022 թվականի դեկտեմբերի 3-ին: ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել էր աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: