Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. ՊՆ մամուլի խոսնակ

«Մուրացան» զինվորական հոսպիտալ
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Վիրավորում ստացած զինծառայողը ենթարկվել է վիրահատության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,–ասաց նա։
Հիշեցնենք` երեկ երեկոյան ՊՆ–ն հայտնեց, որ հունվարի 29-ին, նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: