Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Բեռնատարներ
Այժմ ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9 կիլոմետրանոց թունելի մասին է։