ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում ռազմական օբյեկտի վրա ԱԹՍ-ների հարձակումը

ՌԴ ԱԳՆ շենքը
Ռուսաստանի նախարարությունում նշել են, որ նման ապակառուցողական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանում ռազմական օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը։ Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք ցանկացած սադրիչ գործողություն, որը կարող է լարվածության անվերահսկելի էսկալացիա հրահրել ոչ հանդարտ տարածաշրջանում։ Նման ապակառուցողական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության համար», - նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստը, որտեղ հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյուն էր տեղի ունեցել, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: