ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին կառավարության մամուլի ծառայությունից:
Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթի կմեկնի փետրվարի 2-ին։
2023 թվականի փետրվարի 2-3-ը այնտեղ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։