Մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունները ցավոտ չեն լինի. Գնել Սանոսյան

Գնել Սանոսյան
Նախարարի խոսքով` մարզպետարաններում կրճատումներ գրեթե չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Առաջիկայում մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հիմնականում բաժինների վերամիավորումներ են լինելու, բայց դա ցավոտ չի լինի,– ասաց նա` հիշեցնելով, որ գործընթացը սկսվել է 2019 թվականից։– Մենք չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել և դա կապել ենք նաև համայնքների խոշորացման հետ։ Մեծ փուլով համայնքները միավորեցինք և հիմա այս փուլով փոխում ենք մարզպետարանի կառուցվածքը: Հաշվի առնելով, որ մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է՝ հաստիքները հիմնականում թափուր էին մնացել»:
Նրա խոսքով` մարզպետարաններում կրճատումներ գրեթե չեն լինի, որոշ տեղերում` ընդամենը 3-4 հոգի։
Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանքի չի մնա. Գնել Սանոսյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին