Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինային ինքնաթիռներ կմատակարարվեն

Երբ Արևմուտքի երկրները հայտարարեցին Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին, Զելենսկին օգնություն խնդրեց ինքնաթիռների և հրթիռների տեսքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինային ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ոչինչ չենք բացառում», - հայտարարել է Մակրոնը Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ՝ ի պատասխան Ուկրաինային ինքնաթիռների հնարավոր մատակարարումների մասին հարցին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարություն էր տարածել, ըստ որի` երբ Արևմուտքիերկրները հայտարարեցին Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին, Զելենսկին սկսեց օգնություն խնդրել ինքնաթիռների և հրթիռների տեսքով:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 339-րդ օրը։