Լոռու մարզը նոր դատախազ ունի. Աննա Վարդապետյանը 3 հրամանագիր է ստորագրել

Աննա Վարդապետյան. Արխիվային լուսանկար
Նորանշանակ դատախազ Արմեն Շահբազյանը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանին նշանակել է Լոռու մարզի դատախազ, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Սա գլխավոր դատախազի` այսօր ստորագրած 3–րդ հրամանն է։
Առաջին հրամանով Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Երկրորդ հրամանով ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով:
Վարդապետյանի երրորդ հրամանով Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից: