ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ավտոմեքենաներ
Պաշտոնական Բաքուն հաստատում է, որ իրենց մոտ 33 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ է պահվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել հունվարին»,– ասաց նա։
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
Նշենք, որ նախորդ այցը եղել է դեկտեմբերին, և գերիներին հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։