Հնարավոր է` Երևանում տրանսպորտային կանգառների մեծացման համար ծառեր հատվեն. քաղաքապետ

Մաշտոցի պողոտա
Երևանի քաղաքապետը մայրաքաղաքի կանգառների գույքագրման և մեծացման հնարավորությունների դիտարկման համար երկու ամիս ժամանակ հատկացրեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կգույքագրի մայրաքաղաքի տրանսպորտի համար նախատեսված կանգառները և կդիտարկի դրանց մեծացման հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում կհատվեն կանգառներին կից մեծ ծառերը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստում այս հայտարարությունն արեցԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Պետք է հասկանանք, թե կանգառներում միավոր ժամանակում քանի ավոբուս կարող է կանգնել, կանգառները պետք է մեծացվեն, որպեսզի խցանումներ չառաջանան։ Հասկանում եմ, որ ունենք կանգառներ, որտեղ ծառեր կան։ Եթե դրանք հին են կամ պիտանի չեն, ապա պետք է կտրենք և դրանց փոխարեն նոր ծառեր տնկենք»,–ասաց Սարգսյանը։
Քաղաքապետին զեկուցվեց, որ փետրվարի կեսերին մասնագետների հետ գիտաժողով կանցկացվի, որի հիման վրա փաստաթուղթ կստորագրվի, կորոշվի ռազմավարություն, պարզ կդառնա, թե որ ծառերը պետք է հատվեն, որոնք պահպանվեն։
Աշխատանքների կատարման համար քաղաքապետը երկու ամիս ժամանակ հատկացրեց։
Լուսավորության համար շենքերին հասցված վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել․ ԿԳՄՍՆ