Ձյուն, մերկասառույց, մառախուղ. ՆԳՆ ՓԾ–ն ներկայացնում է հայաստանյան ճանապարհների վիճակը

Գերատեսչությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Մասնավորապես`փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տեղ-տեղ մերկասառույց է Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին։
«Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Գյումրի, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի մի շարք բնակավայրերում մառախուղ է։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից, մառախուղ է Արարատի մարզում, Ապարանի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին։
302 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում. պարեկների մեկշաբաթյա ծառայության արդյունքները
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։