ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունից հետո (Australian Open) զբաղեցնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) չեմպիոնական մրցավազքի երրորդ հորիզոնականը: Վարկանիշի տարբերակը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Մրցաշարի առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը երեկ 10-րդ անգամ հաղթեց «Australian Open»-ում։ Նրան հաջորդում է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը հասավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, բայց պարտվեց Ցիցիպասին: