Արզաքանցյան, Խզմալյան... Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ

Հանդիպման կազմը չի փոխվել։ Քննարկումից մանրամասներ չեն հաղորդվւոմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։
Թե ինչ է քննարկվել հանդիպմանը, կառավարությունից չեն հայտնում։
Նշենք, որ վերջին անգամ նմանատիպ հանդիպում եղել էր 2022 թվականի դեկտեմբերի 22-ին։ Հանդիպման մասնակիցները նույնն են եղել։