Արարատի մարզում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Մառախուղ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Թալինի միջհամայնքային, Արագածոտնի մարզի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը` ներկայացնելով ժամը 11։00-ի տվյալները։
«Աշտարակի, Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ ՀՀ–ում շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արարատի մարզում մառախուղ է»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշվում է նաև, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկություններով` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար։