ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում նախանշվել են 2023 թվականի խնդիրները, հայտնել Է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2023 թվականի հունվարի 26-ին սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայությունում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն 2022 թվականի գործունեության արդյունքների ամփոփման և 2023 թվականի խնդիրների առաջադրման վերաբերյալ։ Խորհրդակցության արդյունքներով հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Լ. Մանիլովը սահմանել է 2023 թվականի խնդիրները՝ ուղղված բազմակողմ սահմանային համագործակցության հետագա զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում հրամանատարների խորհրդի մշտական աշխատանքային մարմինն ամբողջ ծավալով ապահովել է 2021-2025թթ. արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ամրապնդման՝ ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրում Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների կողմից սահմանված նպատակային դրույթների կատարումը և 2022թ. պլանային միջոցառումների իրականացումը: