Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա

Գարեգին Բ
Գարեգին Բ–ին ուղեկցում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական համակարգը այլ մանրամասներ չի հաղորդում։