Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր

ԵԱՏՄ երկրների դրոշներ. Արխիվային լուսանկար
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել փետրվարի 2-3-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները համաձայնագիր կստորագրեն արժութային հարաբերությունների կարգավորման համակարգված մոտեցումների մասին, հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
Ալմաթիում փետրվարի 2-3-ին տեղի կունենա միջկառավարական խորհրդի հերթական նիստը և Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» միջազգային համաժողովը։
«Հանդիպման օրակարգն ընդգրկում է առևտրատնտեսական համագործակցության լայն շրջանակ, տեխնիկական կարգավորումը, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը և այլ նմանատիպ թեմաներ»,- ճեպազրույցում ասել է Սմադիարովը։
Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։
Միջոցառմանը հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները: